Բոտսվանայում ջրելատեղում առեղծվածային կերպով սկսել են հարյուրավոր փղեր սատկել
Բոտսվանայում ջրելատեղում առեղծվածային կերպով սկսել են հարյուրավոր փղեր սատկել:
Ինչպես հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները՝ հղում անելով Մեծ Բրիտանիայում տեղակայված National Park Rescue բարեգործական կազմակերպության բնության պահպանության ծառայության տնօրեն Նայլա ՄքՔենին, սատկած կենդանիների թիվը հասել է մինչև 350-ի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Տեղի բնակիչների խոսքով՝ փղերի շրջանում մահերի թիվը կարող է շարունակել աճել:
ՄքՔենը կոչ է արել հետաքննել դրա պատճառը՝ իրավիճակն անվանելով «աղետալի անհետացում»:
Հետազոտությունները ցույց են տվել, որ պատճառը սիբիրյան խոցը կամ մարդկանց կողմից թունավորումն է: