Մերկել. կորոնավիրուսը Եվրոպայի պատմության մեջ ամենալուրջ ճգնաժամն է դարձել
Կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը Եվրոպայի պատմության մեջ ամենալուրջ ճգնաժամն է դարձել: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ տեսակապից հետո մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Վիրուսը չի անհետացել, սակայն մենք սովորել ենք ապրել տվյալ պայմաններում: Եվրոպան իր պատմության մեջ ամենալուրջ վիճակում է գտնվում»,-ասել է Մերկելը: