Բրիտանիայում կրիմինալի դեմ խոշոր օպերացիա են անցկացրել. ձերբակալվել է ավելի քան 700 մարդ
Բրիտանիայի ոստիկանությունը կրիմինալի դեմ խոշոր օպերացիա է անցկացրել, ձերբակալվել է ավելի քան 700 մարդ, հաղորդում է Reuters-ը:
«Միասին պաշտպանել ենք մեր հասարակությանը՝ ձերբակալելով հանցագործներին: Կան ապացույցներ նրանց հետապնդելու համար»,-ասել է հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության տնօրեն Նիքի Հոլանդը:
Ամսիներ առաջ ֆրանսիացի եւ հոլանդացի քննիչները կոտրել էին հարթակը, որն ուներ ամբողջ աշխարհում 60 000 օգտատեր եւ մոտ 10 000-ը Միացյալ Թագավորությունում եւ տվյալներով կիսվել Եվրապոլի միջոցով, ինչը թույլ էր տվել հետեւել հանցագործների շարժին: