Մելբուռնի արվարձանների 300 հազար բնակիչներ COVID-19-ի պատճառով հայտնվել են մեկուսացման ռեժիմի մեջ
Ավստրալիայի իշխանությունները կորոնավիրուսով հիվանդացության աճի պատճառով մեկուսացման ռեժիմ են սահմանել Մելբուռնի (Վիկտորիա նահանգի մայրաքաղաք) հյուսիսային արվարձաններում, որտեղ ապրում է մոտավորապես 300 հազար մարդ: Այդ մասին հայտնել է The Guardian-ը:
Ռեժիմը գործելու է մեկ ամիս: Բնակիչներին կթույլատրեն տներից դուրս գալ միայն գնումներ կատարելու, աշխատանքի և ֆիզկուլտուրայով զբաղվելու համար և բժշկի ցուցումերով: Դրա հետ մեկտեղ իշխանությունները մեկուսացման ժամանակաշրջանում ակնկալում են կորոնավիրուսի հնարավոր առկայության համար անալիզներ վերցնել տեղի բնակչության կեսից:
Այդ նույն ժամանակ, նշում է The Guardian-ը, Վիկտորիա նահանգի մնացած մասում ավելի վաղ սահմանափակիչ միջոցառումները մեղամացվել են, և բացվել են ռեստորանները, մարզասրահները և կինոթատրոնները: Լրատվամիջոցը հիշեցնում է, որ ավելի վաղ Ավստրալիայում դիտվում էր ավելի բարեհաջող համավարակաբանական իրադրություն, քան բազմաթիվ երկրներում. երկրում հայտնաբերել են կորոնավիրուսի 7 հազար 830 դեպք, մահացել է 104 վարակված: