Երևան, 19.Ապրիլ.2024, 00:00 |
Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել Արթիկ... Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական ... Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվա... Արարատի մարզում բենզալցակայանի գործունեությու... Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Էլյա Գևորգյանին... ԱՄՆ-ը չի պաշտպանել Ռաֆահում գործողություն սկս... Արգենտինան դիմել է ՆԱՏՕ-ին՝ դաշինքի գլոբալ գո... Հրդեհ` Տիգրան Մեծի պողոտայում Վաղը Ձեզ հրավիրում եմ մեր եթեր․ Պետրոս Ղազարյ... Հայիթիում անցումային խորհուրդ է ստեղծվել Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել Ոստիկանության ոլորտի... Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ ք... Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հե... Թուրքիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ... «Ի գիտություն ենք ընդունում ռուսական զորքերի ... Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-... Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող... Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգ... Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքն... Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախ... Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան ... Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտ... Չինաստանի ԿԲ նախկին փոխնախագահը մեղադրվում է ... ՀՀ ՄԻՊ-ը և Դանիայի ՄԻԻ պաշտոնյան իրավունքների... «Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրե... Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիաց... Վայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը... Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տ... Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկե... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությ... Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվ... «Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնու... «Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորե... Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թո... 2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում ... 2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեք... Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքս... Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խա... ՀՀ-ից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ... Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դ... ՏԿԵ փոխնախարարն ու Ուորեն Վիլսոնը կարևորել են... Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բ... Չի եղել դեպք, որ սրտի զարկով վիրավոր բերեն, կ... ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պա... Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ... Ավստրիայի խորհրդարանն իր աջակցությունն է հայտ... Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբար... Հայաստանի ԱԳ և Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի ... Վենետիկի արվեստի միջազգային բիենալեին Հայաստա... 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքա... Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարե... Վթար՝ Արգել գյուղի մոտ. ուղևորը մահացել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ո... Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնայ... Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին եր... Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերութ... Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանա... Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի մի... Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներ... Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել... Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանր... Քննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք... Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղ... Վերանայվել է տնօրենների նշանակման կարգը, վարչ... Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ է հրապարակել Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ... ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է ՌԴ խաղ... 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ... 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բա... Այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ սահ... Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված... Տեղի է ունենում ՀՀ կառավարության նիստը․ Ուղիղ... Նավթի գները նվազել են Մխիթար Հայրապետյանը կգործուղվի Սաուդյան Արաբի... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ` ապրիլի 18-ի համար G7-ի արտգործնախարարները կքննարկեն մի շարք հար... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանի... Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» Աջակցություն կտրամադրվի նաև 2020 թ․ հետո Լեռն... Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որ... Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշր... ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկությ... Հերթն Անահիտ Ավանեսյանինն է․ «Ժողովուրդ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է․ «Փաստ»... 20 երկիր Ուկրաինայի համար կես միլիոն արկ կգնի... ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարա... Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ»... Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հ... Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայ... Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ» Երևանում ավտոտնակներ են ապամոնտաժվել (տեսանյո... Տեսահոլովակի պրեմիերա. Արամե, Մոնիկա Նազարյան...

21 օր անց նոր միայն ԱԺ խոսնակը կարող է 5-օրյա ժամկետում ստորագրել ՍԴ մասին օրենքի փոփոխությունները. Օրբելյան

Արդարադատության նախկին փոխնախարար, փաստաբան Արամ Օրբելյանը անդրադարձել է ՀՀ օրենքները ստորագրելու եւ հրապարակելու՝ Հանրապետության նախագահի իրավասությանը:

Նրա տարածած հոդվածում ասվում է.


«2020 թ. հունիսի 30-ին ՀՀ ԱԺ-ն իր արտահերթ նստաշրջանում առաջին եւ մի քանի ժամ հետո նաեւ երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքում եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը:

Սույն հոդվածը գրելու պահին նախագծերը դեռեւս ներառված չեն ՀՀ ԱԺ կայքի ամբողջությամբ ընդունված նախագծերի բաժնում: Ավելին նախագծերը առկա չէին նաեւ օրակարգում ներառված կամ դեռեւս չընդունված նախագծերի ցանկում:

Որոնման արդյունքում գտնելով նախագծի հղումը պարզվեց, որ նախագծի երկրորդ ընթերցմամբ ընդունված տարբերակն անգամ տեղադրված չէ ԱԺ ինտերնետային կայքում (համապատասխան հղումը ի տարբերություն այլ նախագծերի, դեռ ակտիվ չի - տե՛ս ստորև արտատպումը):

 

Չնայած այն փաստին, որ նախագծի ընդունված տարբերակը դեռեւս առկա չէր ԱԺ կայքում, այդուամենայնիվ Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակության հետ կապերի վարչությունից լրատվամիջոցներին հայտնել են, թե Հանրապետության նախագահը ԱԺ խոսնակին տեղեկացրել է, որ չի ստորագրելու նախագիծը: (թերևս կարելի է ենթադրել, որ ԱԺ-ն էլ շտապել էր նախագիծն ուղարկել Հանրապետության նախագահին ստորագրելու ավելի շուտ, քան կտեղադրեին պաշտոնական կայքում, իսկ ավելի հավանական է, որ արձանագրային բաժինը դեռ չի վերջնականացրել նախագծում տեխնիկական շտկումները: Հարկ է նշել նաեւ, որ նախագիծը Հանրապետության նախագահին ուղարկելու հանգամանքը հաստատող որեւէ պաշտոնական հաղորդագրություն չկա ոչ ԱԺ-ի եւ ոչ էլ Հանրապետության նախագահի պաշտոնական կայքերում):

Մինչդեռ իշխանական որոշ պատգամավորներ ԶԼՄ-ներին տված մեկնաբանություններում պնդում են, որ Հանրապետության նախագահի՝ օրենքների նախագծերը ստորագրելուց հրաժարվելը բավարար հիմք է, որ ԱԺ խոսնակը դրանք ստորագրի եւ հրապարակի, որից հետո դրանք ուժի մեջ կմտնեն: Օրինակ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի մեկնաբանությունները կարելի է տեսնել այստեղ, իսկ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մեկնաբանությունն այստեղ:

ՀՀ օրենքների ստորագրման և հրապրակման կարգը

Հարց է ծագում, արդյո՞ք Հանրապետության նախագահի հասարակության հետ կապերի վարչության մամուլին տված տեղեկությունն (կամ նույնիսկ Հանրապետության նախագահի կողմից ՀՀ ԱԺ խոսնակին տեղեկացնելը) արդեն հիմք է, որ ԱԺ խոսնակը չսպասելով Սահմանադրությամբ սահմանված որոշակի ժամկետի ավարտին (մասնավորապես քսանմեկ օր), արդեն իսկ ստորագրի նախագծերը:

Օրենքների ստորագրման հարցը կարգավորվում է ՀՀ Սահմանադրության 129 հոդվածով, համաձայն որի

Հոդված 129. Օրենքի ստորագրումը և հրապարակումը

1. Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահն ստորագրում եւ հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով:

...

3. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում եւ հրապարակում է օրենքը:

Այսպիսով, Սահմանադրության կարգավորումները հստակ են: Օրենքի նախագիծը ստորագրում եւ հրապարակում է Նախագահը քսանմեկօրյա ժամկետում:

Իսկ ԱԺ խոսնակը հնարավորություն է ստանում ստորագրելու եւ հրապարակելու օրենքի նախագիծը, եթե Հանրապետության նախագահը չի կատարում 129-րդ հոդվածով նախատեսված պահանջները: Կրկնենք - ոչ թե հայտարարում է որ չի կատարելու, այլ չի կատարում նշված պահանջը:

այս հարցում հիմնական շփոթմունքն առաջանում է այն պատճառով, որ հստակ չի ներկայացվում Սահմանադրության հոդվածի տեքստը, եւ տպավորություն է ստեղվծում, որ ԱԺ նախագահը կարող է ստորագրել օրենքի նախագիծը, եթե Նախագհը չի ստորագրում այն: Այնինչ Սահմանադրությունն ԱԺ խոսնակին նախագիծը ստորագրելու իրավունք տալիս միայն Նախագահի կողմից իր պարտականությունը չկատարելու (ոչ թե չկատարելու մտադրության մասին հայտնելու) դեպքում, իսկ նշված պարտականությունը կարող է համարվել չկատարված միայն Սահմանադրության նշված հոդվածով սահմանված ժամկետի ավարտին:

Ավելին, առկա չի որեւէ տեղեկատվություն, արդյո՞ք Հանրապետության նախագահը պատրաստվու՞մ է դիմել Սահմանադրական դատարան, թե՞ ոչ (առնվազն հակասում են Սահմանադրության 164-րդ հոդվածի 8-րդ մասի կարգավորումներին): /Չնայած, եթե նույնիսկ այդպիսի հայտարություն էլ արվեր, վերլուծությունը եւ եզրահանգումները չէին փոխվի, ինչի հիմնավորումները բերված են ստորեւ/:

Անկախ նշված հանգամանքից, միայն, եթե քսանմեկ օրվա ընթացքում Հանրապետության նախագահը չկատարի իր՝ օրենքի նախագիծը ստորագրելու կամ ՍԴ դիմելու պարտականությունը (իսկ դա հնարավոր կլինի պարզել միայն նշված ժամկետի ավարտին), նոր միայն ԱԺ խոսնակը կունենա հնարավորություն հինգօրյա ժամկետում ստորագրել եւ հրապարակել օրենքի նախագիծը:

Կարո՞ղ է արդյոք Հանրապետության նախագահը հրաժարվել 129-րդ հոդվածով նախատեսված իր իրավունքից

Եթե նույնիսկ Հանրապետության նախագահը հայտարարի, որ նաեւ չի պատրատվում դիմել Սահմանադրական դատարան, միեւնույնն է, դա դեռ չի նշանակում, որ նա արդեն իսկ չի կատարել օրենքի նախագիծը ստորագրելու կամ ՍԴ դիմելու իր պարտականությունը, քանի դեռ չի անցել քսանմեկ օրը:

Այս հանգամանքը պայմանավորված է նշված իրավունք-պարտականության բնույթով: Մասնավոր (քաղաքացիաիրավական) հարաբերություններում սուբյեկտները կարող են հրաժարվել իրենց իրավունքներից, եւ այդ դեպքում կարելի է չսպասել օրենսդրական ժամեկտների ավարտին: Հանրային իրավական (օրինակ սահմանադրական) իրավունքների դեպքում նման հրաժարումը չունի նույն ազդեցությունը:

Այսինքն, այն փաստը որ Հանրապետության նախագահը տեղեկացրել է, որ «չի ցանկանում օգտվել» Սահմանադրական դատարան դիմելու իր իրավունքից, նա միեւնույնն է նշված քսանմեկօրյա ժամկետում իրավունք ունի դիմել Սահմանադրական դատարան, քանի որ դա միաժամանակ նրա (որպես Հանրապետության նախագահի, ոչ թե որպես քաղաքացի Արմեն Սարգսյանի) սահմանադրական իրավունքն է, այլ նաեւ նրա պարտականությունը:

Վերոգրյալ պնդումը ամրապնդվում է ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ 1518 որոշմամբ արտահայտած հետեւյալ դիրքորոշմամբ (4.2. կետի նախավերջին պարագրաֆ)

«Միեւնույն ժամանակ Հանրապետության նախագահի լիազորությունների տարանջատումը նշանակում է, որ Հանրապետության նախագահը չի կարող հայեցողաբար փոփոխել իր լիազորությունների էությունը կամ որ նույնն է՝ պարտադիր լիազորությունները փաստացի փոխակերպել հայեցողական լիազորությունների, ինչպես նաեւ չի կարող հրաժարվել իրականացնել իր պարտադիր լիազորությունները հայեցողական լիազորությունների գործադրմամբ կամ որեւէ այլ պատճառաբանությամբ: Նշվածը վերաբերելի է նաեւ սահմանադրական ցանկացած այլ մարմնի, իրավասու սուբյեկտի կամ պաշտոնատար անձի:»

Եզրահանգումներ

Այսպիսով, մինչեւ նշված քսանմեկօրյա ժամկետի ավարտը հնարավոր չի պնդել, որ Հանրապետության նախագահը չի կատարում 129-րդ հոդվածի 1-ին մասով (իսկ ՍԴ դիմելու դեպքում նաեւ 2-րդ) նախատեսված պարտականությունը, ինչը միանշանակ եւ հստակ նախապայման է՝ ԱԺ խոսնակի համար օրենքի նախագիծը ստորագրելու եւ հրապարակելու իրավունքի ծագելու համար: Հետեւաբար, մինչեւ նշված ժամկետի ավարտը ԱԺ խոսնակը իրավունք չունի ստորագրել նախագիծը, իսկ նման կերպ ստորագրելը եւ հրապրաակելը պետք է որակվի որպես ՀՀ Սահմանադրության երկրորդ հոդվածով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով նախատեսված իշխանության յուրացում (գումարած մի շարք այլ հոդվածներով նախատեսված արարքներ), իսկ համապատասխան փաստաթուղթը չի կարող համարվել ՕՐԵՆՔ (կամ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔ)

դիտվել է 287 անգամ
Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել Արթիկ... Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական ... Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվա... Արարատի մարզում բենզալցակայանի գործունեությու... Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Էլյա Գևորգյանին... ԱՄՆ-ը չի պաշտպանել Ռաֆահում գործողություն սկս... Արգենտինան դիմել է ՆԱՏՕ-ին՝ դաշինքի գլոբալ գո... Հրդեհ` Տիգրան Մեծի պողոտայում Վաղը Ձեզ հրավիրում եմ մեր եթեր․ Պետրոս Ղազարյ... Հայիթիում անցումային խորհուրդ է ստեղծվել Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել Ոստիկանության ոլորտի... Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ ք... Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հե... Թուրքիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ... «Ի գիտություն ենք ընդունում ռուսական զորքերի ... Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-... Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող... Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգ... Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքն... Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախ... Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան ... Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտ... Չինաստանի ԿԲ նախկին փոխնախագահը մեղադրվում է ... ՀՀ ՄԻՊ-ը և Դանիայի ՄԻԻ պաշտոնյան իրավունքների... «Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրե... Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիաց... Վայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը... Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տ... Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկե... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությ... Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվ... «Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնու... «Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորե... Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թո... 2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում ... 2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեք... Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքս... Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խա... ՀՀ-ից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ... Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դ... ՏԿԵ փոխնախարարն ու Ուորեն Վիլսոնը կարևորել են... Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բ... Չի եղել դեպք, որ սրտի զարկով վիրավոր բերեն, կ... ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պա... Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ... Ավստրիայի խորհրդարանն իր աջակցությունն է հայտ... Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբար... Հայաստանի ԱԳ և Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի ... Վենետիկի արվեստի միջազգային բիենալեին Հայաստա... 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքա... Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարե... Վթար՝ Արգել գյուղի մոտ. ուղևորը մահացել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ո... Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնայ... Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին եր... Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերութ... Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանա... Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի մի... Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներ... Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել... Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանր... Քննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք... Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղ... Վերանայվել է տնօրենների նշանակման կարգը, վարչ... Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ է հրապարակել Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ... ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է ՌԴ խաղ... 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ... 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բա... Այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ սահ... Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված... Տեղի է ունենում ՀՀ կառավարության նիստը․ Ուղիղ... Նավթի գները նվազել են Մխիթար Հայրապետյանը կգործուղվի Սաուդյան Արաբի... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ` ապրիլի 18-ի համար G7-ի արտգործնախարարները կքննարկեն մի շարք հար... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանի... Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» Աջակցություն կտրամադրվի նաև 2020 թ․ հետո Լեռն... Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որ... Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշր... ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկությ... Հերթն Անահիտ Ավանեսյանինն է․ «Ժողովուրդ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է․ «Փաստ»... 20 երկիր Ուկրաինայի համար կես միլիոն արկ կգնի... ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարա... Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ»... Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հ... Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայ... Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ» Երևանում ավտոտնակներ են ապամոնտաժվել (տեսանյո... Տեսահոլովակի պրեմիերա. Արամե, Մոնիկա Նազարյան...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan