Բա 2 տարի առաջ մատուցող, քարտուղարուհի, հարսանիք վարող աշխատած մարդկանց էդքան փող տաս, կարան Նյուտոնի օրենքները չեղարկելուն էլ կողմ քվեարկեն. Բագրատ Եսայան
Մի տարվա ընթացքում 1200000 դոլար կաշառք՝ պարգևավճարի անվան տակ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ-ական գործիչ Բագրատ Եսայանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Բա 2 տարի առաջ մատուցող, քարտուղարուհի, հարսանիք վարող աշխատած մարդկանց էդքան փող որ տաս, կարան Նյուտոնի օրենքները չեղարկելուն էլ կողմ քվեարկեն։ Սահմանադրական կա՞րգ, չէ, չեն լսել։
Իշխանությունների ճյուղերի տարանջատում և հակակշռու՞մ։ Էս ի՞նչերից եք խոսում։ Համաճարա՞կ։ Նիկոլին պետք եղավ ռեանիմացիայից պատգարակով տարեք, կքվեարկեն։
Մի խոսքով՝
- Այսքան ուրախ կյանքը ձեր,
գիտե՞ք ով է ձեզ տվել
- Այսքան ուրախ կյանքը մեզ
հընգեր Նիկոլն է տվել»: