Սեյրան Օհանյանի կինն ընտանեկան նոր ֆոտոշարքով է շնորհավորել ամուսնու ծննդյան տարեդարձը
Հուլիսի 1–ին Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նշում է ծննդյան տարեդարձը։
Այս կապակցությամբ Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ընտանեկան հերթական ֆոտոշարքն է հրապարակել «Ֆեյսբուքում» և գրել.
«Ծնունդդ շնորհավո՛ր, սիրելի Սեյրան
Թող լույսը բացվի հաճելի անակնկալնելով, սիրով և Աստծո օրհնությամբ․․․»։
Նշենք, որ լրանում է Սեյրան Օհանյանի 58 տարին։