CNN. Էրդողանը տարբեր հարցերով կարողացել է առավելություն ստանալ Թրամփի նկատմամբ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը տարբեր հարցերով կարողացել է առավելություն ստանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ՝ շնորհիվ անսահմանափակ հեռախոսազրույցների, գրում է CNN-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին եւ զրույցների բովանդակությանը ծանոթ հետախուզության աշխատակիցներին:
Աղբյուրների խոսքով՝ Թրամփի հետ զրուցելու Էրդողանի ուղիղ հասանելիությունը անհանգստացնում է ԱՄՆ նախագահի խորհրդականներին, ովքեր մտածում են, թե ինչպես է Թուրքիայի նախագահը շրջանցել ամերիկյան արձանագրություններն ու անվտանգության պրոցեդուրաները:
Պաշտոնյաների խոսքով՝ Էրդողանի զանգերի ժամանակ Սպիտակ տան օգնականները համոզվել են, որ թուրքական հետախուզությունը Էրդողանին տեղեկացրել է Թրամփի գրաֆիկի եւ գտնվելու վայրի մասին, օրինակ, նա կապ է հաստատել գոլֆ խաղալու ժամանակ: