Վրաստանում կորոնավիրուսով վարակման երկու նոր դեպք է գրանցվել. Մինչ այս պահը վիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 928 է
Անցած օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման երկու նոր դեպք:
Ըստ կառավարական StopCov կայքի՝ մինչ այս պահը վիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 928 է:
Միեւնույն ժամանակ 24 ժամվա ընթացքում եւս երեք հիվանդ է որոնք առողջացել կորոնավիրուսից եւ դուրս է գրվել կլինիկաներից: Ընդհանուր առմամբ, COVID-19-ի համավարակի սկսվելուց ի վեր 794 մարդ է վարակվել: Դժբախտաբար, մահացել է 15 մարդ։
Ներկայումս 2809 մարդ գտնվում է կարանտինում, 229-ը՝ հիվանդանոցներում՝ բժիշկների հսկողության ներքո:
Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին: