Պառլամենտարիզմի միջազգային օրը
Հունիսի 30-ին նշվում է Պառլամենտարիզմի միջազգային օրը (International Day of Parliamentarism): Այն հիմնադրվել է ՄԱԿ ԳՎ որոշմամբ, հաղորդում է Calend-ը:
Ուժեղ, հավասարակշռված խորհրդարանը ժողովրդավարության հիմքերից է: Ներկայացնելով իրենց ընտրողների շահերը՝ խորհրդարանականները պետք է ձգտեն այդ շահերն ապահովել համապատասխան օրենքների, գործող օրենքներում փոփոխությունների ճանապարհով:
Խորհրդարանական միությունը, որը սերտորեն համագործակցում է տարբեր երկրների խորհրդարանների հետ, նպաստում է երկխոսության հարթմանը, կոնֆլիկտների լուծմանը, ինչպես նաեւ երաշխավոր դառնում միջազգային պայմանագրերի կատարման համար: