Ճանապարհորդները Հունաստան ժամանելուց առաջ հատուկ ձևաթուղթ պետք է լրացնեն
Հունիսի 1-ից Հունաստան ուղևորվող ճանապարհորդները պետք է լրացնեն հատուկ ձևաթուղթ:
Այդ մասին հաղորդում է Ekathimerini-ն:
Ուղևորի գտնվելու վայրը որոշելու ձևը (PLF) պետք է լրացվի առցանց, երկիր մուտք գործելուց առնվազն 48 ժամ առաջ և ներառում է այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են այլ երկրներում գտնվելու տեւողությունը:
Անհրաժեշտ կլինի լրացնել մանրամասն ձև, նշելով այն երկիրը, որտեղից ուղևորվել է ճանապարհորդը և արձակուրդների ընթացքում նրա գտնվելու վայրը:
Ձևաթուղթը, ինչպես նաև այլ մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել https://travel.gov.gr կայքում:
Հիշեցնենք, որ հունիսի 15-ից Հունաստանը վերսկսել է Աթենքի և Սալոնիկի գլխավոր օդանավակայանների աշխատանքը միջազգային թռիչքների համար և հուսով է, որ մնացած օդանավակայանները կբացվեն հուլիսի 1-ից: