ԱՄՆ-ը Թեհրանի մերձակայքում տեղի ունեցած պայթյունը կապել է Իրանում հրթիռների արտադրության հետ
Հունիսի 26-ի գիշերը, Թեհրանի մերձակայքում գտնվող լեռնային գոտու Պարչինի ռազմակայանի մոտակայքում գազի կոնտեյներ է պայթել: Դա հաստատել է Իրանի Պաշտպանության նախարարությունը՝ առանց մեկնաբանելով միջադեպը: Միևնույն ժամանակ, ըստ Associated Press գործակալության, որը վկայակոչել է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների ամերիկյան կենտրոնի տվյալները, այստեղ կարող է լինել հրթիռների արտադրության գաղտնի ստորգետնյա գործարան:
Եվրոպական տիեզերական գործակալությունը Sentinel-2 արբանյակից լուսանկարներ է ստացել, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է Թեհրանից 20 կմ դեպի արևելք ընկած տարածքն այրված: Փորձագետները կարծում են, որ հրթիռների արտադրությունը մեկնարկել է մոտակա «Կոջիր» համալիրում: