Երևան, 26.Ապրիլ.2024, 00:00 |
Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ... Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպել... Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իս... Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը. «Հրապար... 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնու... Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «... ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախ... ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային... Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ» Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ...

Թուրքիան հատուկ կառույց է ստեղծում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ. կհաղթի քարոզչությո՞ւնը, թե՞ ճշմարտությունը

Թուրքիան մեծ արշավ է նախապատրաստում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի առաջմղմանն ուղղված ջանքերի դեմ: Լրատվամիջոցները հաղորդում են, որ Թուրքիայի նախագահի աշխատակազմի բարձրագույն խորհրդատվական մարմնի նիստում, որը գումարվել է նախագահ Ռ. Թ. Էրդողանի գլխավորությամբ, որոշում է ընդունվել ստեղծելու հատուկ կառույց, որը կզբաղվի Հայոց ցեղասպանության փաստի հերքմամբ:


Նոր կառույցը պետք է նոր մարտավարություն մշակի Հայոց ցեղասպանության թեմայով, ինչպես նաև իրականացնի միջազգային հարթակներում այս թեմայի շուրջ տեղի ունեցող զարգացումներին պատասխան քայլեր կազմելու գործառույթը։

Նիստի ընթացքում ընդգծվել է, որ մինչ օրս չկա մեկ միասնական մարմին, որը կզբաղվի Հայոց ցեղասպանության հերքմանն ուղղված փաստերի հավաքամամբ և միասնական քաղաքականության մշակմամբ: Էրդողանը հրահանգել է հնարավորինս արագ ավարտել նախատեսվող կառույցի ստեղծման աշխատանքները։


Ըստ թուրքական մամուլի՝ նման մարմին ստեղծելու գաղափարը ծագել է ամիսներ առաջ, երբ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը մտավ ԱՄՆ Կոնգրեսի օրակարգ, իսկ ամերիկյան դատարաններում սկսեցին քննվել Թուրքիայի դեմ հայերի ներկայացրած հայցերը։

Նախորդ շաբաթ տեղեկացրել էինք, որ Էրդողանի աշխատակազմի բարձրագույն խորհրդատվական մարմինը մոտ 5 ժամ տևած դռնփակ խորհրդակցություն էր անցկացրել՝ քննարկելով այն գործողությունները, որոնք պետք է իրականացվեն ընդդեմ «հայկական լոբբիի» և ընդդեմ «1915 թ. դեպքերի վերաբերյալ Թուրքիայի նկատմամբ ներկայացվող պնդումների»։ Բայց թե ինչո՞ւ է այս հարցը նման արդիականություն ստացել ներկայիս բարդ ու լարված իրավիճակում՝ դժվար է ասել:

 

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ:

– Պարոն Իսպիրյան, ի՞նչ տեղեկություններ ունեք Թուրքիայի բարձրագույն խորհրդատվական մարմնի որոշման մասին և ինչո՞վ է պայմանավորված այս ակտիվությունը այսօրվա խառը ժամանակներում:

– Իմ կարծիքով՝ իրականությանը համապատասխանում է այդ տեղեկությունը, որը տարածվեց: Ավելին, հենց իշխանամետ և իշխանամերձ լրագրողն էր տարածել տեղեկությունը այդ որոշման մասին, և այդ տեղեկության մեջ այնպիսի մանրամասներ կային, որ, կարծես, նիստի մասնակիցները պատմել էին հանդիպման բովանդակությունը: Այսինքն՝ որևէ կասկած չի թողնում, որ դա իրականությանը համապատասխանում է:

Ի՞նչ էր դա նշանակում. նշանակում էր, որ հանդիպումը տեղի է ունեցել, խորհրդատվական մարմնի անդամները՝ ի դեմս անդամներից մեկի և Թուրքիայի նախագահի խորհրդականի, շեշտում են, որ անհրաժեշտ է առանձին մարմին, քանի որ թեև Թուրքիայի կառավարությանը կից գրեթե բոլոր կառույցները՝ լինեն նախարարություններ, ՊՈԱԿ-ներ կամ տարբեր տիպի հիմնադրամներ, մասնակցում են ցեղասպանության ժխտման գործողություններին, տարբեր երկրներում հայկական լոբբիի դեմ պայքար են տանում, սակայն չկա միասնական քաղաքականություն, ինչի հետևանքով, իրենց կարծիքով, իրենց աշխատանքի արդյունավետությունը ցածր է, և հայերը, ըստ իրենց տրամաբանության, կարողանում են հաղթել այս պայքարում: Հետևաբար որոշել են, որ լինի մեկ կառույց, որը կհամակարգի ողջ աշխատանքը: Այսինքն՝ ոչ թե այդ կառույցն ասում է՝ «դուք ոչինչ մի արեք, ես կանեմ», այլ պարզապես այն կլինի համակարգող կառույց: Օրինակ, կառույցը կասի՝ «X» տեղում արտաքին գործերի նախարարության «X» աշխատակիցը պետք է գնա՝ սա անի, «Y» տեղում, օրինակ, իրենց սփյուռքի հարցերով վարչությունը պետք է մի ուրիշ առաջադրանք կատարի: Այսինքն՝ աշխատանքը համակարգված լինի, կարողանան հնարավորինս համակարգված պայքարեն: Այնտեղ կլինեն նաև ֆինանսների նախարարությունը, դատախազությունը, տարբեր այլ գերատեսչություններ, և կփորձեն համակողմանի, տարբեր տեսանկյուններից մոտենալ հարցին և հասկանալ՝ որտե՞ղ կարող են խոչընդոտ հանդիսանալ Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքներին, հակաթուրքական որևէ նախաձեռնությանը և փորձեն աշխատել այդ ուղղությամբ:

Ինչո՞ւ է դա հիմա կարևոր իրենց համար. քանի որ, ինչպես արդեն նշեցի, իրենց կարծիքով՝ մինչ օրս աշխատանքները արդյունավետ չեն եղել: Այսինքն՝ եթե արդեն անցել է 2015-ը՝ կրիտիկական պահը, երբ նշվում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, և դրանից հետո աշխարհում դեռևս չեն մարել Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված նախաձեռնությունները, այդ թվում՝ նախորդ տարի ԱՄՆ Կոնգրեսում ընդունված երկու բանաձևերը, հետևաբար իրենց աշխատանքներն արդյունավետ չեն: Այլ խոսքերով՝ թուրքերի համար անբարենպաստ իրավիճակը շարունակվում: Թեև իրականում մենք այլ տեսակետ ունենք, սակայն թուրքերին այս վիճակը ձեռնտու չէ, քանի որ իրենք հետամուտ են ժխտողականության քաղաքականությանը: Իսկ 2015-ից հետո ժխտողականությունը մեկ քայլով խստացրել են: Մինչ այդ փոքր-ինչ թուլացրել էին, փորձում էին ժողովրդավարական շղարշի ներքո գործել, սակայն 2015-ից կտրուկ սահմանափակումներ մտցրեցին հենց Թուրքիայում, Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված՝ թեկուզ փոքր միջոցառումները արգելելու ճանապարհով փորձեցին ուղղակի ժխտողականությունը մի քայլ խստացնել:

– Այսինքն՝ մինչ այս համակարգված չե՞ն եղել այդ գործողությունները:

– Մինչև 2015 թվականը աշխատանքները հետևյալ կերպ էին իրականացվում: Եթե Հայաստանում ստեղծվեց հանձնաժողով, որը զբաղվում էր 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպմամբ, ապա նույն կերպ նմանատիպ հանձնաժողով ստեղծվել էր Թուրքիայում, և այս հանձնաժողովը, ինչպես նաև նախարարություններն ու որոշ ինստիտուտներն էին լծված Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի գործին: Իհարկե, հիմնական որոշողը նախագահին կից հասարակության հետ կապերի վարչությունն էր, նա էր տալիս վերջնական հրահանգները, սակայն, այդուհանդերձ, աշխատանքը ցաքուցրիվ էր, ամեն մեկն ըստ իր նախաձեռնության, իր հնարավորությունների շրջանակներում փորձում էր պայքարել: Բայց այնպես չէ, որ վատ են պայքարել: Ցավոք սրտի, լավ են պայքարել, բայց ինչքան էլ որ լավ պայքարած լինեն, միևնույն է, շատ դեպքերում աշխարհում ուղղակի ճշմարտությունն են գնահատել: Ճշմարտությունը, չոր փաստերը ավելի բարձր են եղել, քան իրենց քարոզչությունը:

– Այստեղ կարելի է մեջբերել մեր ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը թեմայի վերաբերյալ, որ ինչքան էլ Թուրքիայի իշխանությունները ջանքեր գործադրեն ճնշելու ճշմարտությունը, ամեն դեպքում ճշմարտությունը հարթել և հարթելու է իր ճանապարհը:

– Բնականաբար:

– Դուք համաձա՞յն եք:

– Մեծ հաշվով՝ այո՛: Ինչո՞ւ եմ ասում «մեծ հաշվով», քանի որ, ցավոք սրտի, ինչքան էլ մենք խոսենք ճշմարտությունից, արդարությունից, այդուհանդերձ, ներկա պահին աշխարհաքաղաքական բոլոր զարգացումներում ամենաառանցքային կետը մնալու է տվյալ երկրի քաղաքական շահը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

դիտվել է 378 անգամ
Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ... Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպել... Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իս... Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը. «Հրապար... 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնու... Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «... ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախ... ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային... Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ» Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan