Տղամարդը դուրս է եկել խանութ հոթ-դոգ գնելու եւ 100 000 դոլարի ջեք-փոթ է շահել
Ամերիկյան Վիրջինիա նահանգի բնակիչ Ժիրար Ֆորին մի անգամ դուրս է եկել խանութ՝ հոթ-դոգ գնելու եւ 100 000 դոլարի ջեք-փոթ է շահել, գրում է UPI-ը։
Վիճակախաղի կազմակերպիչներին տղամարդը պատմել է, որ երբ ինքը հաջորդ օրը ստուգել է իր վիճակախաղի տոմսի թվերը եւ հասկացել է, որ շահել է, շատ զգացմունքներ չի դրսեւորել եւ միայն հաճելիորեն զարմացել է։
Ի տարբերություն իրեն՝ դրան բուռն արձագանքել է կինը։
Ֆորին հավելել է, որ առայժմ չի որոշել, թե ինչի վրա պետք է ծախսի իր շահումը։