Ալյասկայում գտել են 1952 թվականի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների մարմինները
ԱՄՆ-ի զինված ուժերը հայտնաբերել են 1952 թվականին Ալյասկայում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների մարմինների նոր հատվածներ՝ գրում է AP-ն:
Հայտնաբերվել են նաև ուղևորների իրերից՝ Բուդդայի քանդակ, թռիչքի կոստյում, մի քանի փոստային նամականիշներ, ինչպես նաև փշրված զանգվածային գրաֆիկ Վաշինգտոնի Սուրբ Պատրիկ եկեղեցու պատարագների ճմռթված գրաֆիկը:
Վաշինգտոնի նահանգից Ալյասկա թռչող C-124 Globemaster ռազմական ինքնաթիռը նոյեմբերի 22-ին բախվել էր Գանետ լեռան լանջին: Զոհվել էին 41 ուղևորները և անձնակազմի 11 անդամները:
Վթարի ենթարկվելուց անմիջապես հետո անհնար էր եղել հանել զոհերի մամինները, ավելի ուշ ինքնաթիռը սողալով իջել էր լեռան ստորոտ, որտեղ, ի վերջո, ձուլվել էր Colony սառցադաշտին։
Օդանավի մնացորդների որոնման աշխատանքները սկսվել են միայն 2012 թ.։