Մերկելը կոչ է արել Եվրոպային մտածել առանց ԱՄՆ առաջնորդության աշխարհում իր դերի մասին
Եվրոպական պետությունները պետք է լրջորեն մտածեն մի նոր իրականության շուրջ, որում Միացյալ Նահանգները գուցե չեն ցանկանա, ինչպես նախկինում, խաղալ աշխարհի առաջնորդի դերը: ԵՄ-ին ուղղված նման կոչով հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Մենք մեծացել ենք որոշակի գիտելիքներով, որ Միացյալ Նահանգները ցանկանում է լինել համաշխարհային տերություն: Եթե Միացյալ Նահանգները հիմա ցանկանում է դադարեցնել այդ դերը խաղալ իր կամքով, մենք պետք է լրջորեն մտածենք այդ մասին», – Մերկելի խոսքը մեջբերում է The Guardian- ը: