Մերկել. Մեծ Բրիտանիան ստիպված է ապրել ԵՄ-ի հետ կապերի թուլացման հետևանքների հետ
Մեծ Բրիտանիան ստիպված է ապրել ԵՄ-ի հետ կապերի թուլացման հետեւանքների հետ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, գրում է The Guardian-ը:
«Մենք պետք է թողնենք այն միտքը, որ հենց մենք ենք որոշում, թե ինչ է ուզում Բրիտանիան:
Դա պետք է Բրիտանիան որոշի, իսկ մենք՝ ԵՄ 27 երկրները, պատասխանենք համապատասխան կերպ»,-ասել է նա՝ հավելելով, որ եթե Բրիտանիան չի ցանկանում շրջակա միջավայրի եւ աշխատաշուկայի կամ սոցիալական ստանդարտների վերաբերյալ կանոններ ունենալ, որոնք համեմատելի են ԵՄ կանոնների հետ, ապա ԵՄ-ի հետ հարաբերությունները սերտ չեն լինի: Դա կնշանակի, որ Բրիտանիան չի ցանկանում զուգահեռ զարգացնել ստանդարտները: