Վրաստանում կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք է գրանցվել
Վրաստանում վերջին օրերին կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք է գրանցվել, մեկ մարդ է ապաքինվել եւ դուրս գրվել: Տվյալները թարմացվել են StopCov կառավարական կայքում, հաղորդում է Նովոստի Գրուզիան:
Փետրվարի 26-ից հունիսի 27-ըՎրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 921 դեպք:
Մահացել է 14 մարդ: Ապաքինվածների թիվը հասնում է 781-ի. դա գրանցված դեպքերի 84,8 տոկոսն է:
Կարանտինի մեջ է գտնվում 2687 մարդ, ստացիոնար բուժում է ստանում 207 մարդ: