ԱՄՆ-ում «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ մեղմացված պատժամիջոցներ են առաջարկել
Երկու կուսակցություններից ամերիկացի կոնգրեսականները «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ մեղմացված պատժամիջոցներ են առաջարկել: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է ԱՄՆ խորհրդարանի կայքում:
Առաջին նախագիծը, որը կազմել են սենատորներ Թեդ Քրուզն ու Ջին Շեյհինը, պարունակում է ավելի կոշտ պատժամիջոցներ գազամուղի դեմ:
Կա հավանականություն, որ ամփոփիչ միջպալատային օրինագիծը Սենատի տարբերակից ավելի մեղմ կլինի, հաղորդում է Gazeta-ն: