Արման Եղոյանն արձագանքել է Ալվինա Գյուլումյանի աշխատանքում վերականգնվելու հույսերին
Սահմանադրական դատարանի նախկին անդամ տիկին Ալվինա Գյուլումյանն ասում է, որ երբ Հայաստանում նորից իշխանություն փոխվի, իրեն կվերականգնեն աշխատանքի։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել ԱԺ պատգամավոր Արման Եղոյանը:
«Հիշեցնեմ, որ տիկին Գյուլումյանի 65 տարին լրանալու է մոտ 6 ամսից՝ 2021 թվականի հունվարի 20-ին, և հետևաբար նույնիսկ Սահմանադրության նախկին կարգավորումներով նրա պաշտոնավարումը դադարելու էր այդ օրը»,- հիշեցրել է պատգամավորը։
Նա նշել է՝ ստացվում է, որ տիկին Գյուլումյանը ակնկալում է, որ առաջիկա 6 ամիսների ընթացքում Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունենալու։
«Ես խնդրում եմ մեր համապատասխան քաղաքական ուժերին մեր ՍԴ նախկին անդամներին նման պատրանքների մեջ չգցել»,- հորդորել է նա։
Հիշեցնենք, որ երեկ սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ են մտել, որով Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Ալվինա Գյուլումյանը՝ ՍԴ անդամ կամ դատավոր։