ՍԴ-ում արդեն 6 դատավոր կա. այսօրվանից կմասնակցեմ ՍԴ նիստերին. Վահե Գրիգորյան
Ես նախ շնորհավորում եմ սահմանադրական փոփոխություններն այսօր ուժի մեջ մտնելու կապակցությամբ: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, ՍԴժի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը:
«Ես համարում եմ, որ սա ՍԴ-ի ճգնաժամի լուծում է եւ միանշանակորեն ողջունում եմ ԱԺ այս քայլը: Սա համարձակ ու պատմական քայլ է: Պատմականությունն այն է, որ առաջին անգամ ԱԺ-ն հանդես գալով սահմանադրի անունից Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելով այդ փոփոխությունը նվիրել է հենց ՍԴ-ին՝ դրանով ընդգծելով ՍԴ կարեւորությունը պետական մարմինների համակարգում եւ այն դիտելով որպես առաջնային ճգնաժամ, որը ենթակա էր լուծման»,-ասաց նա:
Գրիգորյանը հայտնեց, որ ինքն ամեն օր է աշխատանքի ներկայանում, այսօրվանից սկսած արդեն մասնակցելու է նիստերին. «Այս պահից դատարանում արդեն կա 6 դատավոր: Դա բավարար քվորում է ՍԴ բոլոր լիազորություններն իրականացնելու համար»: