«Չելսի» - «Մանչեսթեր Սիթի». Բուքմեյքերների կարծիքը
Անգլիայի առաջնության 31-րդ տուրի կենտրոնական խաղում հունիսի 25-ին Լոնդոնի «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում կընդունի «Մանչեսթեր Սիթիին»:
Բուքմեյքերները հանդիպման ֆավորիտ համարում են կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմին, որի հաղթանակը ստացել է 1.80 գործակիցը: Ոչ ոքին ստացել է 4.00, «Չելսիի» հաղթանակը՝ 4.00 գործակիցը:
Պրեմյեր լիգայի 30 տուրերից հետո «Մանչեսթեր Սիթին» 63 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում: «Չելսին» ունի 51 միավոր և չորրորդ տեղում է:
Նշենք, որ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:15-ին: