Երեւանի քաղաքապետը ապօրինի աղբահանության համար տնտեսվարող սուբյեկտներին մեծ տուգանքներով սպառնաց
Տնտեսվարող սուբյեկտների կողմից չնախատեսված վայրեր աղբը տանելու խնդրի լուծման ամենաարդյունավետ միջոցը մեծ տուգանքների կիրառումն է: Այս մասին այսօր ավագանու նիստից հետո հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Նրա խոսքերով՝ պետք է տուգանել 500 հազար, 1 միլիոն եւ նույնիսկ 2 միլիոն դրամով:
«Դա բյուջեն լցնելու վատ միջոց չի լինի, եթե մարդիկ շարունակեն խախտել կանոնները, սակայն մենք դա չենք ուզում: Անընդունելի է նաեւ այն արդարացումը, որ մարդիկ ընտանիք են կերակրում եւ այլն»,- նշեց նա։