Վերլուծաբանները Եվրոպայում նավթի դեֆիցիտ են կանխատեսում
Նավթարդյունաբերությունը կնվազի ավելի արագ, քան Եվրոպան կկարողանա հաղթահարել հանածո վառելիքից կախվածությունը, այդ պատճառով եվրոպական երկրները կբախվեն նավթի դեֆիցիտի հետ հաջորդ տասնամյակի ընթացքում, գրում է Guardian-ը՝ հղում անելով Shift Project վերլուծական կենտրոնի հետազոտությանը:
Մասնագետները «սիստեմատիկ նվազեցում» են անվանում Ռուսաստանում եւ ԽՍՀՄ նախկին հանրապետություններում ոլորտի վիճակը: Վերջիններս ապահովում են ԵՄ նավթի մատակարարումների ավելի քան 40 տոկոսը: Բացի այդ, Աֆրիկայում նավթի արդյունաբերությունը, որը կազմում է ԵՄ մատակարարումների ավելի քան 10 տոկոսը, եւս կտրուկ կնվազի հաջորդ տասնամյակի ընթացքում: Վերլուծաբանների տվյալներով՝ իրավիճակի վրա կարող է ազդել կորոնավիրուսը, հաղորդում է Gazeta-ն: