ՀՀ պետական պարտքը վերահսկելիության սահմաններում է. ՀՀ ֆիննախ
Հայաստանի պետական պարտքը 2019 թվականին 7 միլիարդ 324 միլիոն դոլար է կազմել, որից 6 միլիարդ 835 միլիոն դոլարը բաժին է ընկնում կառավարությանը, իսկ մնացածը ՀՀ Կենտրոնական բանկի պարտքն է: Այս մասին հունիսի 24-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում 2019 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ հաշվետվության քննարկմանն ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Ընդ որում, կառավարության արտաքին պարտքը 5 միլիարդ 298 միլիոն դոլար է կազմել: Եթե այս հարցը դիտարկենք ընդհանուր պարտքի առումով, ապա պետական պարտքը ՀՆԱ-ի մասով 53.6 տոկոս է կազմել, իսկ կառավարության պարտքը՝ 50.6 տոկոս:
Նման ցուցանիշներով Հայաստանը պետական պարտքի ամենացածր մակարդակ ունեցող երկրների շարքում է: Այսպիսով, համարվում է, որ Հայաստանի պետական պարտքն ամբողջովին վերահսկելի է:
Սա կառավարությանը հիմք է տալիս համարել, որ այն դեռ որոշակի չօգտագործված պաշար եւ ներուժ ունի, որը կարող է իրացնել կորոնավիրուսի հետ կապված երկրի կարիքների բավարարման համար: