ՀԴՀ-ն ողջունում է Ներկայացուցիչների պալատի անդամների աջակցությունը՝ Արցախին և Հայաստանին օգնության հարցում
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Կալիֆորնիայի, Քոնեկտիկուտի, Միչիգանի, Նյու Յորքի եւ Ռոդ-Այլենդի ներկայացուցիչները Հատկացումների կոմիտեում ելույթի ժամանակ վկայություններ են ներկայացրել ի օգուտ Արցախում ականազերծման նպատակով միջոցների հատկացմանը եւ օգնության տրամադրմանը Հայաստանին:
Ջուդու Չուն, Դեվիդ Սիցիլինը, Ջիմ Կոստան, Թիջեյ Քոքսը, Ջոն Գարամենդին, Ջիմ Հայմսը, Քերոլայն Մալոնին, Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը եւ Ռաշիդա Տլաիբն ընդգծել են Արցախին հետագա օգնության կարեւորությունը, մինչդեռ Կոստան նաեւ կոչ է արել 100 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին եւ մտագություն է հայտնել Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական օգնության անհամաչափության վերաբերյալ:
«Մենք ողջունում ենք անդամների ներկայացրած ցուցմունքները եւ մեծապես գնահատում ենք շարունակական աջակցությունն Արցախին եւ Հայաստանին»,- հայտարարել է Կոնգրեսի հետ հարաբերությունների հետ կապերի մասով տնօրեն Մարիամ Խալոյանը:
HALO Trust ականազերծման կազմակերպության գործադիր տնօրեն Քրիս Ուոթլին իր հերթին եւս շնորհակալություն է հայտնել Ներկայացուցիչների պալատի անդամներին՝ հույս հայտնելով շարունակել աշխատանքը ընտանիքների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ ամբողջ տարածաշրջանում: