Յուրաքանչյուր 5-րդ երկիր սկսել է չեղարկել զբոսաշրջային ուղևորությունների սահմանափակումները
Աշխարհի երկրների ավելի քան 20 տոկոսը սկսել է չեղարկել զբոսաշրջային ուղեւորությունների սահմանափակումները: Երկրների 65 տոկոսի սահմանները դեռ լրիվ փակ են արտասահմանցիների համար: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ին կից Տուրիստական համաշխարհային կազմակերպությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Սահմանները սկսել են բացել Եվրոպայի 37 երկրներ, ամերիկյան մայրցամաքի 6 երկիր, Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 3 ուղղություններ եւ Աֆրիկայում 2 պետություն:
«Տուրիզմի վերսկսումը կենսական կարեւորություն ունի շատերի, ընկերությունների եւ ազգային տնտեսությունների համար: Ճգնաժամը դեռ չի ավարտվել, եւ մենք կշարունակենք մեղմել պանդեմիայի ազդեցությունը»,-ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին: