Գիշերվա ուշ ժամի քաղաքացին գետն է գցում Մյասնիկյան պողոտայի երկու աղբամանները. քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ գիշերվա ժամին քաղաքացին գետն է գցում Մյասնիկյան պողոտայի երկու աղբամանները:
«Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմը արդեն իսկ դիմել է ոստիկանություն։ Վստահ ենք, որ համայնքային գույքը դիտավորյալ վնասողը շուտով կհայտնաբերվի և կենթարկվի պատասխանատվության»,-ասված է հաղորդագրության մեջ: