Անցած օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը աճել է 3-ով. Համավարակի սկզբից ի վեր COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը երկրում 911 է
Անցած մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է երեքով:
Ըստ StopCov կայքի՝ համավարակի սկզբից ի վեր COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը 911 է կազմել:
Միեւնույն ժամանակ, մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից բուժվող հիվանդների թիվն ավելացել է 7-ով եւ կազմել 768 մարդ: Վրաստանում կորոնավիրուսի զոհ է դարձել 14 մարդ:
Այս պահի դրությամբ կարանտինում 2.662 մարդ է գտնվում, հիվանդանոցներում՝ 255 մարդ, Վրաստանի երեք քաղաքացի բուժման նպատակով տեղափոխվել է այլ երկրներից:
Վրաստանում վարակման առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին: