«Բարսելոնա» - «Աթլետիկ Բիլբաո». Բուքմեյքերների կանխատեսումը
Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» հունիսի 23-ին «Կամպ Նոու» ստադիոնում կընդունի «Աթլետիկ Բիլբաոյին»:
Բուքմեյքերները հանդիպման ֆավորիտ համարում են իսպանացի Կիկե Սետիենի գլխավորած թիմին, որի հաղթանակը ստացել է 1.35 գործակիցը: Ոչ ոքին ստացել է 5.00, «Աթլետիկի» հաղթանակը՝ 8.50 գործակիցը:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին: