Twitter-ի ղեկավարությունից հետո Իլոն Մասկը ևս քննադատել է աշխատանքային վիզաների վերաբերյալ ԱՄՆ որոշումը
Tesla եւ SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը քննադատաբար է վերաբերվել ԱՄՆ վարչակազմի որոշմանը աշխատանքային վիզաների մի շարք կարգերի տրամադրումը դադարեցնելու մասին: Մասկն իր կարծիքը հայտնել է Twitter-ում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ես այդպիսի քայլի հետ բացարձակապես համաձայն չեմ: Վիզային բարեփոխումն իմաստ ունի, բայց այս կոնկրետ փոփոխությունը չափից ավելի մասշտաբային է»,- նշել է ձեռնարկատերը:
Twitter ամերիկյան ընկերությունը, որը միկրոբլոգների նույնանուն ծառայություն ունի, ավելի վաղ ԱՄՆ վարչակազմի որոշումը վնասակար էր որակել ամերիկյան տնտեսության մրցունակության համար:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հրաման էր ստորագրել մինչեւ 2020 թվականի վերջը մի շարք կագերի վիզաների տրամադրումը դադարեցնելու մասին: Սպիտակ տան մամուլի ծառայությունից հստակեցրել էին, որը խոսքը H1-B, H-4 եւ H-2B աշխատանքային վիզաների, L եւ J կարգի փաստաթղթերի մեծ մասի մասին է, դրանից բացի՝ մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը դադարեցվելու է նաեւ նոր գրին քարտերի տրամադրումը:
Թրամփը որոշումն ընդունել է ԱՄՆ-ում աճող գործազրկության ֆոնին՝ 13,3 տոկոս, որը պայմանավորված է նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին ուղղված սահմանափակող միջոցառումների ընդունմամբ: Վարչակազմի կարծիքով՝ հրամանը թույլ կտա ամերիկացիների համար ստեղծել մինչեւ 525 հազար նոր աշխատատեղեր: