Այրիների միջազգային օրը
Այրիների առաջին միջազգային օրը (International Widow’s Day) միջազգային հանրության կողմից նշվել է 2011 թվականին: Այս օրը հնարավորություն է տալիս ուշադրություն դարձնել առանց տղամարդկանց աջակցության մնացած կանանց եւ երեխաների դժվարություններին: Դա պահանջում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (A RES/65/189) բանաձեւը, որը թողարկվել էր 2010 թվականի դեկտեմբերին եւ հունիսի 23-ին միմջազգային օրվա կարգավիճակ էր շնորհել, փոխանցում է Calend-ը:
Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ աշխարհում այսօրվա դրությամբ մոտ 250 միլիոն այրի կա, որից 115 միլիոնն աղքատության մեջ է: Շատ այրիներ ապրում են այն երկրներում, որտեղ զինված հակամարտություններ են; նրանց իրավիճակը հատկապես ծանր է: Նրանք իրենց ամուսիններին կորցնում են երիտասարդ տարիքում եւ միևնույն ժամանակ ստիպված են լինում երեխաներին մեծացնել ռազմական գործողությունների պայմաններում եւ առանց որեւէ կողմնակի աջակցության: Իրավիճակը սրվում է նրանով, որ շատ երկրներում կնոջ կարգավիճակը բխում է ամուսնու կարգավիճակից, եւ, դառնալով այրին, նա կարող է կորցնել ամեն ինչ՝ նույնիսկ ապրուստի տարրական միջոցներից: Կան պետություններ, որոնց այրիները չունեն ժառանգության իրավունք չունեն, զրկված են աշխատանքի իրավունքից եւ չեն կարող հասարակության լիարժեք անդամ համարվել: Այրիները հաճախ դուրս են հանվում սեփական տներից եւ ֆիզիկական բռնության են ենթարկվում, իսկ երբեմն նույնիսկ սպանվում են իրենց իսկ ընտանիքների անդամների կողմից: Եվ սոցիալական կարգավիճակը վերականգնելու համար այրին ստիպված է լինում ամուսնանալ իր ամուսնու հարազատներից մեկի հետ, հաճախ՝ իր կամքին հակառակ: Շատերի համար ամուսնու կորուստը միայն առաջին հարվածն է փորձությունների շարքում: Շատ երկրներում այրիությունն ամոթի խարան է: Որոշ մշակույթներում այրիներն անիծված են համարվում եւ կապված կախարդության հետ: Նման սխալ պատկերացումների արդյունքում այրի կանայք օստրակիզմի, ճնշումների եւ նույնիսկ բռնության ավելի սարսափելի ձեւերի են ենթարկվում: