Թրամփը կդադարեցնի մի քանի տեսակի աշխատանքային վիզաների եւ գրին-քարտերի տրամադրումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը կստորագրի հրամանագիր, որով կդադարեցնի մի շարք աշխատանքային վիզաների տրամադրումը եւ կերկարաձգի գրին-քարտերի հետ կապված սահմանափակումները: Այս մասին հեռախոսային խորհրդակցության ժամանակ լրագրողներին հայտնել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Հրամանագիրը կդադարեցնի H1-B, H-4 եւ H-2B, L աշխատանքային վիզաների եւ J տեսակի վիզաների հասանելիությունը՝ մինչեւ տարեվերջ,- ասել է նա,- Նոր գրին-քարտերի տրամադրումը նույնպես կդադարեցվի մինչեւ տարեվերջ»: