«Վանետիկի հանձնաժողովի կարծիքում մի կետ կա՝ 82-ը, որտեղ նա մեկ կարճ նախադասությամբ փաստել է». Արփինե Հովհաննիսյան
ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում տեղադրել է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ՍԴ-ի խնդրի վերաբերյալ եւ գրառում արել:
«Սա էլ Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական, վերջնական, հրապարակված կարծիքը։
Պետք չէ ընթերցել արդարադատության նախարարության երկարաշունչ տրակտատը ոչ մի բանի մասին:
Մի կետ կա՝ 82-ը, որտեղ Վենետիկը մեկ կարճ նախադասությամբ փաստել է՝ տղաներ եւ աղջիկներ՝ «Նախագիծը, որը դրել եք շրջանառության մեջ չի համապատասխանում այս կարծիքում նշված դիրքորոշմանը»։ Մնացածը՝ հեքիաթ, քարոզչություն ու էլ ինչ կուզեք:
Վայելեք սա ու տապալեք սահմանադրական կարգը, յուրացրեք իշխանությունը»,-նշել է նա: