Նոր Զելանդիայի իշխանությունները գործադրել են «պոռնոդերասաններին» կիբերանվտանգության մասին գովազդային հոլովակում
Նոր Զելանդիայի իշխանությունները որոշել են դիմել համարձակ քայլի կիբերանվտանգության խնդրի շուրջ ուշադրություն գրավելու համար՝ գործադրելով համապատասխան հոլովակում «պոռնոդերասաններին», հաղորդում է Fox News-ը:
Ըստ սյուժեի՝ ինչ-որ կնոջ տուն հյուր է գալիս մերկ զույգ՝ մեծահասակների համար ֆիլմերի դերասաններ, եւ պատմում ցնցված կնոջն իր դպրոցահասակ որդի Մեթեի մասին, որը սիրում է դիտել ֆիլմեր նրանց մասնակցությամբ:
Նրանք պնդում են, որ պետք է զրուցեն դեռահասի հետ:
Հոլովակը կիբերանվտանգության արշավի մասն է, որի նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը, որ գործողությունները, որոնք կատարվում են առցանց ռեժիմում, կարող են հանգեցնել տհաճ հետեւանքների իրական կյանքում: