Կիպրոսը օտարերկրյա զբոսաշրջիկներից կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկանք չի պահանջի
Կիպրոսի իշխանությունները հայտարարել են, որ կղզի ժամանող օտարերկրյա զբոսաշրջիկներից COVID-19-ով վարակված չլինելու վերաբերյալ տեղեկանք այլևս չեն պահանջի: Մինչ այս պահը երկիր մուտք գործելու համար առողջական վիճակի վերաբերյալ փաստաթուղթ էր պահանջվում, ընդ որում, տեղեկանքը պետք է տրված լիներ ոչ շուտ, քան 72 ժամ առաջ:
Ըստ որոշ գնահատականների, մոտ ապագայում ամեն օր Կիպրոս կժամանի 1.5 հազար արտասահմանցի զբոսաշրջիկ: