Արքայազն Ուիլյամի 38-ամյակի կապակցությամբ Քեյթ Միդլթոնը նրան երեխաների հետ լուսանկար է նվիրել
Բրիտանական գահի ժառանգորդ արքայազն Ուիլյամը հունիսի 21-ին դարձավ 38 տարեկան: Թագավորական ընտանիքի անդամի ծննդյան օրվա կապակցությամբ Քենսինգթոնյան պալատը հրապարակել է արքայազնի նոր լուսանկարը, որտեղ նա ժառանգների՝ որդիների և դստեր հետ է:
Հաղորդվում է, որ լուսանկարն արվել է նրա կնոջ՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի կողմից՝ հունիսի սկզբին:
«Դուսքսը և դքսուհին ուրախ են ձեզ հետ կիսվել նոր լուսանկարով՝ արքայազն Ջորջի, արքայադուստր Շառլոտի և արքայազն Լուիի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ: