Հունիսի 21-ը Բուժաշխատողի օրն է. Օրվա խորհրդի և տոնի խատմության մասին
Տոնը նշելու հիմք է ծառայում ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի 1980 թվականի հոկտեմբերի 1-ին կայացրած №3018-Х հրամանը «Տոնական եւ հիշատակի օրերի մասին»: Այդ ավանդույթը պահպանվում է հետխորհրդային երկրներում նաեւ այսօր, գրում է Calend.ru-ն:
Բժշկի մասնագիտությունն աշխարհում ամենահին մասնագիտություններից մեկն է, եւ ներկայում այն պահանջված է ամենուր: Մեզնից յուրաքանչյուրը կյանքում առնվազն մեկ անգամ դիմել է բժշկի օգնության եւ բուժման համար: Այսօր այդ մասնագիտությունը կրկնակի պահանջարկ ունի, երբ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի համավարակի դեմ, եւ բժիշկները շուրջօրյա կարգով գտնվում են առաջնագծում:
Անգամ մարդու կյանքի ամենաառաջին պահերից՝ նորածնի ծնվելու ժամանակ, անմիջական մասնակցություն ունեն բժիշկները: Իսկ ժամանակակից առողջապահությունն ու բժիշկների ջանքերն ուղղված են ոչ միայն հիվանդությունների բուժմանն ու մարդու առողջության պահպանմանը, այլ նաեւ տարբեր հիվանդությունների կանխարգելմանը: