Սամվել Կարապետյանը հաստատել է, որ օգնել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար սահմանված 2 մլրդ դրամը վճարելու հարցում. Tert.am
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել էր մամուլում տարածված տեղեկությունները, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու համար սահմանված 2 մլրդ դրամի չափով գրավը մուծելու հարցում օգնել են ռուսաստանցի գործարարները, հայտնում է Tert.am-ը:
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ գրավը մուծել օգնել են ռուսաստանաբնակ գործարարները՝ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը, «Մոնարխ» ընկերությունների խմբի ղեկավար Սերգեյ Համբարձումյանը և գործարար Գենադի Ստեփանյանը: Գումարի մյուս մասը վճարել է «Սիստեմա ԲՖԿ» (АФК "Система") ռուսական ներդրումային ընկերութունը, որտեղ Քոչարյանն անկախ տնօրեն է:
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ավելի ուշ այդ տեղեկությունը հաստատել է նաև Սամվել Կարապետյանը: «Իսկապես, դա այդպես է»,- ասել է վերջինս: