Հիմնանորովգում է Վանաձոր-Դիլիջան ճանապարհը և Դիլիջանի օղակաձև հրապարակը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (Տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացնում է, թե Տավուշի մարզում ինչ ճանապարհներ են հիմնանորոգվում:
Ըստ այդմ, կատարվում են հետեւյալ աշխատանքները.
- Հիմնանորոգվում է Դիլիջանի օղակաձեւ հրապարակը, աշխատանքի ավարտը 2020 թվականի սեպտեմբերին է:
- Հիմնանորոգվում է Հ73 Պարզ լիճ հանրապետական նշանակության ավտոճանապարհը, երկարությունը 5,6 կմ, պայմանագրի արժեքը՝ 300 մլն դրամ. Աշխատանքների ավարտը 2020-ի դեկտեմբերին է:
- Հիմնանորոգվում է Մ8 Վանաձոր-Դիլիջան ճանապարհը, երկարությունը՝ 6,5 կմ, Պայմանագրի արժեքը՝ շուրջ 448 մլն դրամ. Աշխատանքների ավարտ՝ 2020-ի դեկտեմբերին է: