Հեռախոսազրույցի ընթացքում AirPods ականջակալները պայթել են Չինաստանի բնակչի ականջի մեջ
Հեռախոսազրույցի ընթացքում AirPods ականջակալները պայթել են Չինաստանի բնակչի ականջի մեջ, փոխանցում է GizmoChina-ն՝ վկայակոչելով Weibo-ն:
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 19-ին: Հաղորդակցության մեջ նշվում է, որ դժբախտ պատահարի զոհ է դարձել Վանդայի 23-ամյա բնակիչ Չժեն Թանը:
Ականջակալի պայթյունի ժամանակ երիտասարդը հեռախոսով էր խոսում, միջադեպի հետեւանքով նա թեթեւ վնասվածքներ է ստացել աջ ականջի շրջանում:
Թանը հոսպիտալացվել էր տեղի կլինիկաներից մեկում: Ականջակալների տիրոջ վիճակը բարելավվել է հակաբորբոքային դեղամիջոցներով երկօրյա բուժումից հետո, սակայն Թանը դեռ դժգոհում է ցավից եւ վատ է լսում: Երկրորդ ուսումնասիրության արդյունքում բժիշկները արյան կուտակում էին թմբկաթաղանթում:
Weibo-ից հաղորդագրության համաձայն՝ տղամարդը AirPods-ը ձեռք էր բերել Apple-ի գործընկեր խանութներից մեկում: Ամերիկյան ընկերությունը ստացել է թերակազմ ականջակալները՝ դեպքի պատճառները պարզելու համար: Չժեն Թանին փոխհատուցում էր վճարվել՝ տեղական օրենսդրությանը համապատասխան, փոխանցում է «Լենտա»-ն: