Նորագավիթում չգործող գիշերային ակումբ է այրվել
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 18-ին, ժամը 02։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նորագավիթի 1-ին փողոցում` բենզալցակայանի մոտակայքում, այրվում է ոչ բնակելի շինություն։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորագավիթի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի թիվ 1 հասցեում գտնվող չգործող գիշերային ակումբում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։11-ին, մարվել՝ 03։22-ին։ Այրվել են շինության պատշգամբի արտաքին ծածկը (2 քմ), խոհանոցի կախովի առաստաղը (25 քմ), մալուխներ (3 գմ), եւ ջերմահարվել 1 պատուհան։