Վրաստանում COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աճել է հինգով
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է հինգով եւ, ըստ StopCov կառավարական կայքի, կազմել է 893 դեպք:
COVID-19-ից բուժման նոր դեպքերի մասին դեռ ոչինչ չի հաղորդվում: Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսից 731 մարդ է բուժվել: 14 մարդ մահացել է:
Ներկայումս 2.710 մարդ գտնվում է կարանտինում, 267-ը՝ հիվանդանոցներում:
Վրաստանի երեք քաղաքացի բուժման նպատակով տեղափոխվել է այլ երկրներից:
Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին: