Հոգեբանները պատմել են՝ ովքեր և ինչու էին համավարակի սկզբում զուգարանի թուղթ գնում
Մարտ-ապրիլ ամիսներին COVID-19 համավարակի սկզբում պարադոքսներից մեկը զուգարանի թղթի հետ էր կապված։ Գերմանիայից եւ Շվեյցարիայից գիտնականները գտել են այն հարցի պատասխանը, թե ով էր արհեստականորեն թղթի դեֆիցիտ ստեղծում՝ պահեստավորելով հիգիենայի պարագաներ, հայտնում է RG-ն՝ հղում անելով Plos One-ին։
Կորոնավիրուսի համաճարակի սկզբում զուգարանի թղթի վաճառքները թռան մինչեւ ռեկորդային 700%-ի։ Ով եւ ինչու էր դրա խառնաշփոթ պահանջարկը ստեղծում։
Որքան էլ տարօրինակ թվա, զուգարանի թղթի, որպես «անվտանգության բացառապես սուբյեկտիվ խորհրդանիշի» ռազմավարական պահեստավորում անում էին այն մարդիկ, ովքեր առավել շատ էին տագնապում կորոնավիրուսի առիթով։ Նրանք զգում էին, որ իրենց համար համավարակը հատկապես վտանգավոր է։
«Մարդիկ, ովքեր հակված են հատուկ անհանգստության եւ վախի, իրենց համար մեծ սպառնալիք էին զգում կորոնավիրուսի կողմից եւ, որպես կանոն, մյուսներից ավելի շատ էին զուգարանի թուղթ պահեստավորում»,- ասում է աշխատանքի հեղինակ Լիզա Գարբեն՝ շվեյցարական Սանկտ Գալենի համալսարանից։ Նման վարքագիծը մասամբ կապված է անձի առանձնահատկությունների հետ, ասվում է հոդվածում՝ տագնապային եւ անհանգիստ մարդիկ սկզբունքորեն հակված են ռազմավարական պահեստավորումներ անել։
35 երկրներից 1029 մարդկանց առցանց-հարցումը ցույց է տվել թուղթը պահեստավորողների եւս մեկ առանձնահատկություն։ HEXACO հարցաշարի շնորհիվ պարզվել է, որ այդ բարեխիղճ մարդիկ «գիտակցության բարձր մակարդակ» ունեն։
Բացի այդ, գրում են հեղինակները, զուգարանի թուղթը պահեստավորում են նաեւ տարեց մարդիկ՝ իմանալով, որ COVID-19-ն իրենց համար լուրջ վտանգ է ներկայացնում, նրանք պատրաստվում են խիստ ինքնամեկուսացման։
Գիտնականների կարծիքով՝ ենթադրյալ վտանգի պայմաններում սոցիալական եւ վարքագծային գործոնների հետազոտության արդյունքները ֆորս-մաժոր իրավիճակներում կարող են պետք գալ պետական կառույցներին։ «Սուբյեկտիվ սպառնալիքը, որ իրենից ներկայացնում է COVID-19-ը, թվում է զուգարանի թուղթ գնելու կարեւոր մեկնարկային մեխանիզմ է,- գրում են հեղինակները,- Այնուամենայնիվ, մենք դեռեւս հեռու ենք այդ երեւույթը բազմակողմանիորեն հասկանալուց»։