Բրիտանացի արքայազն Չարլզը, ում մոտ ավելի վաղ կորոնավիրուսային ինֆեկցիա էին ախտորոշել, հայտարարել է, որ հիվանդությունից հետո իր մոտ հոտառությունն ու համի զգացողությունն ամբողջությամբ չեն վերականգնվել
Բրիտանացի արքայազն Չարլզը, ում մոտ ավելի վաղ կորոնավիրուսային ինֆեկցիա էին ախտորոշել, հայտարարել է, որ հիվանդությունից հետո իր մոտ հոտառությունն ու համի զգացողությունն ամբողջությամբ չեն վերականգնվել, հայտնում է Independent-ը:
Արքայազն Չարլզը կնոջ՝ Կամիլայի հետ երեկ այցելել է Գլոսթերի հիվանդանոց եւ բուժհաստատության աշխատակիցների հետ քննարկել կորոնավիրուսի համավարակի ֆոնին նրանց աշխատանքը: Հանդիպմանը ներկա հիվանդանոցի աշխատակիցներից մեկը՝ Ջեֆ Միլսը, նշել է, որ Չարլզի հետ զրույցում հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարում իր անձնական փորձի մասին:
«Նա նաեւ հայտնեց հոտառության եւ համի զգացողության ու այն մասին, որ ինքը, կարծես, նախկինի պես զգում է, որ դրանք (այդ զգացողությունների կորուստը – խմբ.) պահպանվել են»,- ասել է Միլսը:
Մարտի 25-ին արքայազն Չարլզը կորոնավիրուսի ախտորոշման թեստ էր հանձնել, եւ այն դրական էր եղել: Արքայազնն անցել էր ինքնամեկուսացման ռեժիմի, նրա մոտ առկա էին հիվանդության թույլ ախտանշաններ: Նրա կնոջ՝ Կամիլայի անալիզը չէր հաստատել COVID-19-ով վարակում: Մարտի վերջին 71-ամյա բրիտանացի արքայազնը ինքնամեկուսացումից դուրս էր եկել: Արքայազնի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր, որ Չարլզի վիճակը լավ է, եւ նա «հետեւում է կառավարության հանձնարարականներին»: