Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 9-ով
Վրաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 9-ով եւ, ըստ StopCov կառավարական կայքի, այս պահի դրությամբ կազմել է ժամանակ 888 դեպք:
Միեւնույն ժամանակ, COVID-19-ից բուժվածների թիվն ավելացել է 7-ով եւ կազմել է 731 մարդ: Համավարակի սկզբից ի վեր մահացել է 14 մարդ:
2.710 մարդ գտնվում է կարանտինում, 267-ը՝ հիվանդանոցներում՝ բժիշկների հսկողության տակ:
Վրաստանի երեք քաղաքացի բուժման նպատակով տեղափոխվել է այլ երկրներից: