ԵՄ-ը ՄՔԴ-ի աշխատակիցների դեմ պատժամիջոցներ սահմանելու Թրամփի որոշումն անընդունելի է համարում
ԵՄ-ը Միջազգային քրեական դատարանի աշխատակիցների դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումն անընդունելի է համարում: Այս մասին ասվում է ԵՄ հայտարարության մեջ:
«Եվրամիությունը լուրջ մտահոգություն է հայտնում՝ կապված հայտարարված միջոցների դեմ եւ աջակցում է Միջազգային քրեական դատարանին: Պատժամիջոցները նրանց դեմ, ովքեր մասնակցում են ՄՔԴ աշխատանքին, անընդունելի են եւ աննախադեպ իրենց մասշտաբով եւ բովանդակությամբ»,-ասվում է հայտարարության մեջ: