Ոստիկանները բերման են ենթարկել աշխարհահռչակ ըմբիշ Ռոման Ամոյանին (Տեսանյութ և լուսանկարներ)
Քիչ առաջ ոստիկանները ԱԺ–ի տարածքից բերման են ենթարկել աշխահահռչակ ըմբիշ Ռոման Ամոյանին, որը զգուշացնում էր, ու շունչը կտրվում է:
Նշենք, որ ոստիկանները առավոտից պարբերաբար բերման են ենթարկում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակիցներին։
Գագիկ Ծառուկյանի աջակիցները, որոնք այսօր առավոտից հավաքվել էին ԱԺ–ի դիմաց, ոստիկանական մեծաթիվ ուժերի տեղակայումից, ապա մի քանի հոգու բերման ենթարկելուց հետո, տեղափոխվել են հարևանությամբ գտնվող Սիրահարների այգի։ Ոստիկանները շրջափակել են այգու բոլոր մուտքերը և պատ են կազմել ԱԺ–ի դարպասների դիմաց։
Նշենք, որ ԱԺ հարակից տարածքներում առավոտից մեծաթիվ ոստիկանական ուժեր են տեղակայված։