Եվրոպայի ճանապարհներին տարեկան 200 միլիոնից ավել կենդանի է վախճանվում
Նոր հետազոտությունն ի հայտ է բերել Եվրոպայի ճանապարհներին թռչունների եւ կաթնասունների վախճանվելու մասշտաբները եւ պարզել է ՃՏՊ-ներից առավել խոցելի տեսակները, հաղորդում է Nat-geo-ն։
Էկոլոգիական եւ ծովային հետազոտությունների կենտրոնի գլխավորած գիտական խումբը (CESAM) Լիսաբոնում անցկացրել է մեծածավալ ուսումնասիրություն Եվրոպայի ճանապարհներին 423 տեսակի թռչունների եւ 212 տեսակի կաթնասունների վախճանվելու վերաբերյալ։ Գիտնականները նաեւ պարզել են այն տեսակները, որոնք գտնվում են անհետացման սպառնալիքի առաջ եւ հաճախ են դառնում ՃՏՊ-ների զոհ։
Փորձագետներն ընդհանրացրել են եվրոպական 24 երկրների ճանապարհներին վախճանված կենդանիների մասին 90 հետազոտություններ։ Ըստ նրանց՝ Եվրոպայի ճանապարհներին ամեն տարի վախճանվում է 194 միլիոն թռչուն եւ 29 միլիոն կաթնասուն։
Ճանապարհներին մահացության ամենաբարձր ցուցանիշներով կենդանիներն են սեւ կեռնեխը (Turdus merula)՝ տարեկան մեկ կիլոմետրում 11,94 եւ չղջիկը (Pipistrellus pygmaeus)՝ տարեկան մեկ կիլոմետրում 11,76։ Կենդանիների համար ամենավտանգավորը կենտրոնական Եվրոպայի ճանապարհներն են, օրինակ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Գերմանիան, Ավստրիան եւ Չեխիան։
ՃՏՊ-ների առավել խոցելի զհեր են դառնում անհետացման եզրին գտնվող Fulica cristata տեսակի աղվեսը, բալկանյան խլուրդը (Talpa stankovici), պոդոլսկյան մանրախլուրդը (Spalax zemni)։ Նաեւ պարզվել է, որ ճանապարհներին լոկալ մահացության են ենթակա առաջին հայացքից տարածված տեսակները, որոնց կյանքը վտանգված է համարվում, դրանցից են՝ աքարը (Tetrastes bonasia) եւ մեծ գետնասկյուռը (Spermophilus major)։