ԲՀԿ-ի մարզային գրասենյակներում իրավապահները ստուգումներ են իրականացնում. Արման Աբովյան
Իրավապահները ստուգումներ են իրականացնում ԲՀԿ-ի մարզային գրասենյակներում: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:
Նա նաև հավելել է, որ իրավապահները որոշում են կայացրել ստուգումներ իրականացնել պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի աշխատասենյակում: Հարցին, թե որքանով են իրավաչափ իրավապահների գործողությունները, Աբովյանը նշեց. «Չգիտեմ՝ որքանով են իրավաչափ, ամեն դեպքում սա աննախադեպ ճնշում է կուակցության նկատմամբ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ ԲՀԿ խմբակցության պտագամավոր Նաիրա Զոհրաբյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, նշելով, որ իր աշխատասենյակը ցանկանում են խուզարկել: